«Ես նրան հասկանում եմ»․ Գալուստյանը չի կարողացել դիմակայել Սամբուրսկայայի համարձակ դեկոլտեին (ֆոտո)

10:11   5 հունիսի, 2021

Դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայան, որն ունի շքեղ կազմվածք, կարմիր գորգուղու համար ընտրել է սեւ զգեստ․ մինչեւ որովայնը բաց դեկոլտե, ընդգծված գոտկատեղ։ Իր Instagram-ում դերասանուհին հրապարակել է լուսանկար, որում նրան գոտկատեղից քնքշորեն գրկել է Միխայիլ Գալուստյանը։ Ընդ որում, շոումենը ծնկի է եկել, ինչի պատճառով նրա գլուխը հավասարվել է Նաստասյայի կրծքավանդակի մակարդակին։

Միշան կրում է նորաձեւություն վերադարձած ընձառյուծե պրինտով հանդերձանք, ինչը շատ համահունչ է Սամբուրսկայայի սեւ զգեստի հետ։

«Նաստյա, դու կրակ ես», «Ինչպես եմ ես նրան հասկանում», «Շքեղ», «Լավագույն դերասանները», «Հրաշք», «Դուք բուռն խառնվածքով երեխաներ կունենայիք», – զույգին գնահատել են երկրպագուները։

Ի դեպ, շատերը մեկնաբանություններում նշել են, հասակի տարբերությունն աշխատել է  ի օգուտ դերասանուհու։ Ոմանք էլ նրանց դերասաններին համեմատել են ժամանակին հայտնի՝ կաբարե դուետ «Ակադեմիա» խմբի անդամների՝ Լոլիտա Միլյավսկայայի եւ Ալեքսանդր Ցեկալոյի հետ։

Աղբյուրը՝ Экспресс-газета



© NEWS.am STYLE