Անֆիսա Չեխովան պատմել է վերապրած բռնությունների մասին

13:04   5 հունիսի, 2021

Անֆիսա Չեխովան YouTube-յան «Алена, блин!» հաղորդման եթերում պատմել է «Муз-ТВ» հեռուստաալիքի պրոդյուսերի կողմից հարասմենթի մասին, որին բախվել է 23 տարեկանում։ Նրան հրավիրել են վարելու «На ночь глядя» հաղորդումը։ Հենց այդ ժամանակ է Անֆիսան առաջին անգամ բախվել ոտնձգություններին։ Նրա խոսքով՝ պրոդյուսերն իրեն ակնարկել է ինտիմ հարաբերությունների մասին՝ հաջող կարիերայի դիմաց։ Նա նույնիսկ աղջկան առաջարկել է գործնական հանդիպում անցկացնել ռուսական բաղնիքում։

Անֆիսան վախենում էր։ Նա ասել է, որ ընկեր ունի։ Բայց դա չի կանգնեցրել պրոդյուսերին, ով նրան պատասխանել է, թե իր ընկերը ոչինչ չի իմանա։

- Պետք էր այնպես մերժել, որ ինձ դուրս չհանեին աշխատանքից, բայց միևնույն ժամանակ չհամաձայնել առաջարկին, - հիշում է Անֆիսան ։

Արդյունքում պրոդյուսերն, այնուամենայնիվ, նրան իր աշխատասենյակ է հրավիրել խորհրդակցության պատրվակով եւ փորձել է պառկեցնել բազմոցին։ Չեխովան նրան հրել է։ Հաջորդ օրը նրան հեռացրել են աշխատանքից։

Բացի այդ, Անֆիսան պատմել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Տիշկոյի հետ քաղաքացիական ամուսնության ժամանակ ընտանեկան բռնության ենթարկվելու մասին։

- Ես պատրաստ չեմ դա հերթական անգամ քննարկել, - խոստովանել է Անֆիսան։ - Բայց դա ինձ համար մեծ փորձ էր։ Նրա հետ ես զգացել եմ, թե ինչ է զոհ լինելը։ Ես թույլ էի տալիս եւ բարոյապես, եւ ֆիզիկապես ինձ վերաբերվել որպես զոհ։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ, ֆիզիկական բռնություն էր, որը դարձավ կյանքիս ամենակարեւոր եւ որոշիչ իրադարձությունը։ Եվ հիմա, բացի երախտագիտությունից, Վլադիմիրի հանդեպ այլ զգացումներ չեմ զգում։ Եթե դա տեղի չունենար, ես չէի սկսի գնահատել ինձ, չէի դադարի զոհ լինել։

Չեխովայի եւ Տիշկոյի սիրավեպը տեւել է մի քանի տարի։ Հեռուստահաղորդավարներն անընդհատ աղաղակում էին, որ ոչ մի կերպ չեն կարողանում միասին ապրել։ Անֆիսայի համար բաժանումը ցավոտ էր, նա նույնիսկ ստիպված էր դիմել հոգեբանին: Ավելի ուշ եւս մեկ աստղ է Վլադիմիրին մեղադրել ընտանեկան բռնության մեջ։

Աղբյուրը՝ Комсомольская правда



© NEWS.am STYLE