Բարդություններ են սկսվել. երկրորդ բալիկին սպասող Մեգան Մարքլին անհրաժեշտ է եղել բժիշկների օգնությունը

11:14   5 հունիսի, 2021

Մեծ Բրիտանիայի եւ ամբողջ աշխարհի միլիոնավոր բնակիչներ հետեւում են արքայազն Հարիի եւ նրա կնոջ կյանքին։ Մեգան Մարքլը շուտով պետք է երկրորդ երեխային ունենա: Սասեքսի դուքսերը պնդում են, որ վայելում են համատեղ ժամանակը, թեեւ աղբյուրները համոզված են այլ բանում։ Մեգանին մոտ կանգնած աղբյուրն In Touch պարբերականին պատմել է, որ երկրորդ հղիությունն իր համար իսկական փորձություն է դարձել:

«Մեգանը չի քնում, նա ուժեղ սրտխառնոց ունի, ստիպված է եղել չեղարկել որոշ մասնագիտական պարտականություններ», - ասում է աղբյուրը։

Նրա խոսքով՝ Մարքլի մոտ անքնություն է։ Բացի այդ, դքսուհին շատ հաճախ է սրտխառնոց ունենում․ հղիության եռամսյակում՝ ամբողջ օրը։ Երբ տոկսիկոզն անցավ, Մեգանն իրեն ավելի լավ էր զգոըմ, սակայն սրտխառնոցն ամբողջությամբ չի անցել։ Արքայազնի կինը մտահոգված է, քանի որ վերջին եռամսյակում այս ախտանիշն իրենից բարդություն է ենթադրում։ Նա նույնիսկ բժիշկ է կանչել։

Մեգան Մարքլի երկրորդ երեխայի ծնունդին երկար ժամանակ չի մնացել։ Ընտանիքում սպասում են աղջկա ծնունդին։ Այս մասին Հարին հայտնել է Օփրա Ուինֆրիին։ Հարին եւ նրա առաջնեկը՝ Արչին, անհամբեր սպասում են ընտանիքի նոր անդամի հետ հանդիպմանը։



© NEWS.am STYLE