Նոր թրենդ. Օլգա Բուզովայի շքեղ շպարը՝ Գոհար Ավետիսյանից (ֆոտո)

11:39   5 հունիսի, 2021

Մոսկվայաբնակ հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն իր միկրոբլոգի էջում նոր լուանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայի հետ։

Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում Գոհարը ցուցադրում է երգչուհու վառ շպարը եւ նրան հաջողություն մաղթում Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակաբաշխության ժամանակ, ուր Գոհարի աշխատասենյակից շտապում էր Բուզովան։

Կարճ հոլովակներից մեկում դիմահարդարն ասում է, որ Օլյայի հետ շրթներկի հետ կապված նոր թրենդ են մտածել։ Այն է՝ փայլերով ընդգծել են միայն մեկ շուրթը, ինչը երեւում է կադրերում։ Գոհարի մասնակցությամբ տեսանյութեր է հրապարակել նաեւ Օլգա Բուզովան։

Բուզովայի հրապարակած տեսանյութում Գոհարը նրան հարցնում է, թե արդյոք հավանել է իր աշխատանքը։ Ի պատասխան երգչուհին ասում է, որ շատ է հավանել, շքեղ է, այդ իսկ պատճառով գնացել է հենց Գոհարի մոտ։ 



© NEWS.am STYLE