«Կյանքը չափազանց կարճ է . պետք է գնահատել ապրած ամեն օրը»․ Լիլիթ Բասյան

13:51   5 հունիսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կերպարանք է ընդունել լողավազանի կողքին։ Նա կրում է սպիտակ գույնի կոստյում, նույն երանգի սպորտային կոշիկներ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից Լիլիթը խոսել է կյանքի, ժամանակի կարեւորության մասին։

«Կյանքը չափազանց կարճ է . պետք է գնահատել ապրած ամեն օրը:

Պետք է մաքրել կյանքիդ պարտեզն ավելորդ մարդկանցից: Մարդկանցից, որոնք կարող են քեզ ներքեւ քաշել:

Սովորեք մարդկանց ոչ ասել: Սովորեք հեռացնել այն մարդկանց, որոնք կարող են խաղալ եւ ընկերության պատրանք ստեղծել: Սովորեք գնահատել ինքներդ ձեզ եւ ձեր սեփական կյանքը:

Ոչ ոք երբեք չի վերադարձնի ձեր ժամանակը, իսկ եթե մի օր չլինեք, ոչ ոք տարիներով չի սգալու ձեր կորուստը, բացի ձեր ծնողներից, որոնք ձեզ կյանք են տվել: Խնայեք ձեզ», - գրել է սննդաբանը։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլիթն արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Մեկնաբանությունների հատվածում նա ներկայացրել էր պատճառները, թե ինչու է օրգանիզմը ջուրը կուտակում։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։

 

Գլխավոր լուսանկարը՝ a.m.a._photography



© NEWS.am STYLE