Նոր սկանդալ․ Լայմա Վայկուլեն «Белые розы» երգն անվանել է երաժշտություն «հիմարների համար»

15:06   5 հունիսի, 2021

Լայմա Վայկուլեն դարձել է «Музыкалити» նոր թողարկման հյուրը, որտեղ գնահատել է ժամանակակից աստղերի երաժշտությունը: Երիտասարդ սերունդը ներկայացնում էր Այզա Դոլմատովան։

Թողարկման ընթացքում լատվիացի երգչուհին կանխատեսելի կերպով դժգոհ է մնացել Մաքսիմ Գալկինի միացրած երգերից: TikTok սոցիալական ցանցի «Мальчик на девятке» հիթը նա համարել է մանկական եւ շատ վատ բառով է բնութագրել։ Վայկուլեն երգը համեմատել է «Ласковый май» խմբի արվեստի հետ։ Շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինը ճշտել է, թե վատն է արդյոք «Ласковый май»-ը։

«Շատ։ «Белые розы»-ն հիմարների համար է, հասկանու՞մ ես։ Դա նույնպես վաճառվում է», - եղրափակել է երգչուհին։

Ի պատասխան Մաքսիմ Գալկինը հակադարձել է, որ երգը իսկական հիթ է եւ նույնիսկ երգել է կրկներգը, մինչեւ Լայմա Վայկուլեն խնդրել է նրան դադարեցնել:

«Մենք խոսում ենք երաժշտության մասին։ Իսկ գործիքավորումը, իսկ ընդհանրապես ամեն ինչը։ Այս ամենը դժբախտություն է ... մենք փչացնում ենք ունկնդիրների ճաշակը, երեխաները չպետք է նման բաներ լսեն», - վստահեցրել է Լայման։

Վայկուլեն գնահատվող երգին ցածր գնահատական է տվել, ինչպես նաեւ նրա մրցակից Այզան։ Շոուի վերջում էստրադային երգչուհին չի փոխել կարծիքը ժամանակակից երաժշտության մասին։ Վայկուլեն խոստովանել է, որ հույսը ծնողների վրա է, որոնք երեխաներին ճաշակով երաժշտություն կմատուցեն։ Նա ուրախ է, որ երեխաները երգում եւ նվագում են, եւ որ կան երեխաներ, ոորոնք նույնպես անելիք չունեն։ Նրանք արդյունքում կազմում են համերգների ժամանակ երաժիշտների լսարանը: Երգչուհին խորհուրդ է տվել ժամանակակից երաժիշտներին չտարվել երաժշտությամբ այդքան ուժգին։

Լայմա Վայկուլեն խորհրդային եւ ռուսական էստրադայի արտիստներից միակը չէ, ով դժգոհ է ժամանակակից աստղերի երաժշտությունից։

Աղբյուրը՝ 5 канал

Լուսանկարը՝ ТАСС



© NEWS.am STYLE