«Իմ սրտիկ»․ առաջնեկի ծնունդին սպասող Սոֆյա Պողոսյանի նոր լուսանկարը

14:43   5 հունիսի, 2021

Դերսանուհի Սոֆյա Պողոսյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել բնության գրկում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոֆյան մեղմ կերպարում է։ Կրում է երկնագույն երկարափեշ ամառային զգեստ։ Դերասանուհին հավաքել է մազերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Կերպարն ամբողջացնում է ծղոտե լայնեզր գլխարկը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Իմ սրտիկ»։

Դերասանուհին ընտանիքում սպասվող համալրման մասին հայտնել է հունիսի 1-ին։ Կադրերում Սոֆյան եւ Աշոտը պատկերված էին բնության գրկում։ «Թող, որ բոլոր բալիկները լինեն առողջ ու երջանիկ։ Շնորհավոր հունիսի 1», - գրել էր Սոֆյան։



© NEWS.am STYLE