Լուսինե Թովմասյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

15:41   5 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան նոր լուսանկարով, որում պատկերված է ամուսնու հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում զույգը ջերմ գրկախառնված է։ Լուսինեն կրում է սեւ գույնի, երեկոյան զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը, ոճային ու նորաձեւ բարձրակրունկներ։ Նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ Իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ ժամացույց, փոքրիկ պայուսակ։ Հրապարակմանը կից երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն անգլերեն լեզվով ուրախ հանգստյան օրեր է մաղթել իր հետեւորդներին։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լուսինեն սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր կապույտ տաբատի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու մարզակոշիկներով էր։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց։ Մեկնաբանությունների հատվածում Լուսինեն օգտագործել էր նաեւ «Սեւան» հեշթեգը։

 

Գլխավոր լուսանկարը՝ pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE