Իվլեեւան բարձրակրունկներով չի կարողացել քայլել եւ ընկել է կարմիր գորգուղու վրա (ֆոտո/վիդեո)

20:12   5 հունիսի, 2021

Հաղորդավարուհի Նաստյա Իվլեեւան ներկայացել է երաժշտական մրցանակաբաշխության հանձնման արարողությանը։ Սոցցանցերի աստղը փորձել է իր հայտնվելը բեմադրել որպես շոու, հայփ անել իր վերջին սկանդալների ֆոնին, սակայն ամեն ինչ չէ, որ իր պլանի համաձայն է ընթացել։

Իվլեեւային ընտրել են որպես առաջատար մրցանաբաշխության հաղորդավար։ Նաստյան մեծ շուքով է ժամանել է միջոցառմանը՝ էվակուատորի հարթակի վրա տեղադրված սպորտային մեքենայի սրահում։ Այսպիսով, աստղը մտադիր էր բեմադրել ճանապարհային ոստիկանության հետ ունեցած խնդիրները (ամուսնու՝ ռեփեր Էլջեյի մոտ այս հարցում կրկին ամեն ինչ հարթ չէ):

Մտահղացումը վառ էր։ Շքեղ շիկահեր կինը դուրս է եկել մեքենայի սրահից՝ վարդագույն կիսաշրջազգեստով, բարձրակրունկներով։ Վերջիններս էլ հենց անհաջողության հիմք դարձան։ Իվլեեւան հավասարակշռությունը չի կարողացել պահպանել կարմիր գորգի վրա եւ տեսախցիկների ու հանրության աչքի առջեւ վայր է ընկել:

Սակայն, նույնիսկ այս տհաճ միջաղեպը նա փորձել է իր օգտին աշխատեցնել։ Հատակին հարմար նստելով՝ Իվլեեւան մոտեցրել է բարձրախոսն ու հայտարարել արարողության մեկնարկի մասին։ Նա սոցցանցում տեղադրել է միջադեպի տեսանյութը։

«Կարեւորից՝ ես ընկել եմ, եկել եմ էվակուատորով, ՃՈ-ն ինձ չի ձերբակալել (այսօր), հաշտվել եմ Բուզովայի հետ․․․», - գրել է Նաստյա Իվլեեւան։

Աղբյուրը՝ MK.ru



© NEWS.am STYLE