Ուլտրակարճ կիսատաբատ, սլացիկ ոտքեր․ Իննա Խոջամիրյանի երեւանյան street style-ը

17:51   5 հունիսի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է երեւանյան street style-ը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում։ Նա կրում է ուլտրակարճ ջինսե կիսատաբատ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը, սեւ տոպ, բաց երանգի բաճկոն։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են լայնեզր գլխարկը, ոճային պայուսակն ու սպորտային կոշիկները։

Օերես տեղադրված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վերնաշապիկի հետ։ Իննան արձակել էր մազերը, լայնեզր գլխարկ ընտրել։ «Նվիրված եղիր»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին, իսկ հետեւորդները դրական խոսքեր էին գրել նրան․ «Տարբերվող»։



© NEWS.am STYLE