Համարձակ բացվածքով բոդի, սպորտային տաբատ․ Շպռոտի գայթակղիչ լուսանկարը

18:33   5 հունիսի, 2021

Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով՝ ամեն օր հրապարակելով գայթակղիչ լուսանկարներ, որոնք ներկայացնում են նրա ինքնատիպ լուքերը, հագեցած առօրյան եւ մարմնի անթերի կազմվածքը:

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում երգչուհին կերպարանք է ընդունել մեքենայում։ Նա կրում է համարձակ բացվածքով, սեւ գույնի բոդի, սպիտակ, ոճային սպորտային տաբատ։ Նրա մազերն արձակված են, վառ ու ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից երգչուհին դիմելով երկրպագուներին՝ գրել է․ «Ինձ հետաքրքիր է, թե իմ հետևորդները ինչ մասնագիտություն ունեն։ Ես ունեմ իրավաբանական կրթություն, բայց նախընտրում եմ երգելը»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում երգչուհին կերպարանք էր ընդունել լողավազանում։ Նա կրում էր սեւ գույնի լողազգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա փարթամ բարեմասնությունները։ Շպռոտի մազերը հավաքված էին, կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE