«Գեղեցկուհի»․ Սիլվա Հակոբյանը՝ նուրբ կերպարում

19:46   5 հունիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ ու քնքուշ կերպարը։

Ինստագրմյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կրում է ծաղկային պրինտով եթերային զգեստ։ Նա կերպարանք է ընդունել վարդի թփերի կողքին։ Սիլվայի արձակված վարսերը զարդարում է բաց գույնի վարդը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին գրել է․«Ծաղկի գեղեցկությունը, մի ծաղկի մեջ է…», ապա խնդրել է երկրպագուներին նշել իրենց սիրած ծաղկի անունը։

Օրերս հրապարակված կադրերում պատկերված էր երգչուհու դուստրը՝ Միլան։ «Դու արեւի իմ շողն ես»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։ Երգչուհու դուստրը լույս աշխարհ է եկել 2019թ․-ի օգոստոսին։ Սիլվան դստեր հետ հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում՝ նշելով, որ նրա հետ հնարավոր չէ ձանձրանալ:



© NEWS.am STYLE