Ամառային կերպար․ Սոֆի Մխեյանը կիսվել է արխիվային լուսանկարով

20:47   5 հունիսի, 2021

Երգչուհի Սոֆի Մխեյանը արխիվային լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Իր Instagram-յան էջում տեղադրված կադրում Սոֆին կերպարանք է կիսատաբատով, լայն ու երկար դեղին բլուզով, զոլավոր վերնազգեստով։ Երգչուհին հավաքել է մազերը, առանց շպարի է։ Նրա ամառային կերպարն ամբողջացնում են փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․ «Հին նկար՝ տաք երկրից.... Բարևևև՜՜՜»։

Ավելի վաղ տեղադրված կադրում Սոֆին կերպարանք էր ընդունել լողափին։ Նա կրում էր տունիկա, ծղոտե լայնեզր գլխարկ։ Նրա մազերը հավաքված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Սոֆի Մխեյանը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE