«Միայն մի պահ կա քնի ու աշխատանքի միջեւ, ու հենց դա էլ կոչվում է կյանք»․ Իրինա Հարությունյան

21:39   5 հունիսի, 2021

Երգչուհի Իրինա Հարությունյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է համարձակ դեկոլտեով, արծաթափայլ հագուստ, ինչն ընդգծել է նրա կազմվածքը։ Իրինայի վարսերը հյուսված են, վառ դիմահարդարմամբ է։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Միայն մի պահ կա քնի ու աշխատանքի միջեւ, ու հենց դա էլ կոչվում է կյանք»:

Նշենք, որ օրեր առաջ տեղադրված կադրում երգչուհին կրում էր փայլուն կոմբինեզոն, որն ընդգրկել էր նրա կազմվածքը։ Երգչուհու գանգուր վարսերն արձակված էին, վառ ու երեկոյան շպարով էր։ Հրապարակմանը կից Իրինա Հարությունյանը գրառում չէր կտարել։

 

Լուսանկարները՝ vahestep



© NEWS.am STYLE