Լիա Զախարյանի հմայիչ կերպարը

22:46   5 հունիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում դերասանուհին սեւ բլուզ էր կրում։ Նա հավաքել է մազերը, նվազագույն ու մեղմ շպար է ընտրել։ Հրապարակմանը կից Լիան գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր տոպի հետ։ Լիան արձակել էր մազերը, նախընտրել էր բնական շպար։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու Լիային դրական խոսքեր էին ուղղել․ «Շատ գեղեցիկ եք»։



© NEWS.am STYLE