Վերջերս թողարկված «Քրուելա» ֆիլմը սիքվել կունենա

23:03   5 հունիսի, 2021

Դերասանուհի Էմմա Սթոունի մասնակցությամբ «Քրուելա» ֆիլմը շարունակություն կունենա։ Disney ստուդիան արդեն զբաղվում է սիքվելի մշակմամբ։

Ինչպես հաղորդել է ստուդիայի ներկայացուցիչը The Hollywood Reporter պարբերականին, Disney-ում շատ գոհ են «101 դալմատիններ» ֆիլմերի եւ մուլտֆիլմերի շարքի հերոսուհու մասին վերջերս թողարկված ֆիլմի դրամարկղային ցուցանիշներից: Բացի այդ, «Քրուելան» բարձր գնահատականներ է ստացել հանդիսատեսից եւ 97%-ը՝ Rotten Tomatoes-ից։

«Անհամբերությամբ սպասում ենք, թե երբ հանդիսատեսը կշարունակի վայելել այդ ֆանտաստիկ ֆիլմը», — նշել է Disney-ի ներկայացուցիչը:



© NEWS.am STYLE