Քսենիա Բորոդինան եւ նրա ամուսինը թեժացրել են ամուսնալուծության մասին լուրերը

10:12   6 հունիսի, 2021

«Դոմ-2» ռեալիթի-շոուի հաղորդավար Քսենիա Բորոդինան ակնարկել է իր ամուսնու՝ գործարար Կուրբան Օմարովի հետ տարաձայնության մասին:

Երկրպագուները կասկածել են, որ վերջին շրջանում հայտնի զույգի կյանքում ամեն ինչ հարթ չէ։ Այդ միտքը նրանց տվել է Բորոդինան՝ Instagram-ի իր հրապարակումներով։

Բացի այդ, սոցցանցի օգտատերերը նկատել են, որ Քսենիան միկրոբլոգում չի հետեւում ամուսնու էջին։ Երկրպագուների կարծիքով՝ դա կարող է խոսել զույգի ամուսնալուծության մասին։ Այսօր Բորոդինան եւ նրա ամուսինն Instagram-ի Stories բաժնում իրենց հրապարակումներով թեժացրել են այդ լուրերը:

«Գրում եմ ու ջնջում․․․ Ես դեռ չգիտեմ, թե ինչ ասեմ ձեզ... Ինձ ժամանակ տվեք», - գրել է «Դոմ-2»-ի հաղորդավարը։

«Ասա այնպես, ինչպես որ կա», - կնոջն է դիմել նա։

Բաժանորդները քննարկում են Բորոդինայի եւ նրա ամուսնու հարաբերությունները Instagram-ում հայտնիների գրառումներից մեկի տակ: Երկրպագուները զարմացել են, որ բլոգերը եւ նրա ամուսինը միմյանց հետ շփվում են Stories-ի միջոցով: Երկրպագուհիներից մեկը հեռուստահաղորդավարուհուն կոչ է արել անխոհեմ քայլեր չանել եւ փորձել պահպանել ընտանիքը։

«Կան բաներ, որոնք անհնար է ներել», - պատասխանել է Բորոդինան։

Աղբյուրը՝ ФАН



© NEWS.am STYLE