«Թող սեր լինի ու լինի շատ»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու լուսանկարը

10:51   6 հունիսի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Արեւիկի ամուսնինը մեղմ գրկել է նրան։ Պրոդյուսերը կրում է վադագույն երանգի, ուսերը բաց, ոճային զգեստ։ Նրա վարսերը հավաքված են, երեկոյան շպարով է։ Կերպարն ամբողջացնում են զարդերը։

«Թող սեր լինի ու լինի շատ», - հրապարակմանը կից գրել է Արեւիկը, ապա հավելել «#սեր #Հայաստան» հեշթեգերը։

Ավելի վատ Արեւիկ Ուդումյանը գրառում էր կատարել Առաջին հանրապետության տոնի առթիվ:

«Փոքր տարիքում տոները երկար քնելու եւ դպրոց չգնալու հիանալի առիթ էին: Տարիների հետ հասկանում ես, թե յուրաքանչյուր տոն, մանավանդ ազգայինները, որքան խորը նշանակություն ունեն եւ ամեն տարի գալիս են ինչ-որ մի բան հիշեցնելու եւ նախազգուշացնելու համար:

Այս տարի մայիսի 28-ը, 103 տարի անց, այնքան ակտուալ հիշեցումով է եկել։ Հիշեցումով` լինել ուժեղ, համախմբված, սթափ, իմաստուն, լինել մեր անցյալ ու ներկա հերոսներին արժանի, գնահատել ու փայփայել պետականությունը, որը հերթական անգամ ոչ հեշտությամբ է մեզ տրվել, բայց իհարկե շատ հեշտությամբ կարող է քայքայվել: Շնորհավոր առաջին հանրապետության մեր օրը, շնորհավոր Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները: Թող այս հաղթանակները մեզ այսօր ուժ տան եւ հույս դեպի արդար եւ խաղաղ երկրով ու երկնքով ապագա»,- Instagram-յան էջում գրել էր պրոդյուսերը։



© NEWS.am STYLE