«Ընտանիք»․ Արփի Գաբրիելյանն՝ ամուսնու եւ որդու հետ

12:32   6 հունիսի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի եւ որդու՝ Ռոբերտի հետ։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում Արփին եւ Միհրանը ջերմ գրկել են իրենց առաջնեկին։ Դերասանուհին սպիտակ բլուզ է կրում, առանց շպարի է, իսկ մազերն արձակված են։ Ջերմ կադրին կից Արփին գրել է․ «Ընտանիք»։

Նշենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստով էր։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված էին, նուրբ ու ընդգծված դիմահարդարմամբ էր։ Չնայած, Արփին գրառումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Նուրբ», «գեղեցկություն», «թագուհի»։



© NEWS.am STYLE