«Փորձում եմ հրաժարվել իմ սիրելի սեւից»․ Էլեն Ասատրյանի վառ կերպարը

13:40   6 հունիսի, 2021

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի հագուստ է կրում․ վարդագույն կոստյում։ Նա մեղմ շպարով է, ուղիղ հարդարված մազերն արձակված են։ Կերպարն ամբողջացնում են մոխրագույն մարզակոշիկները։

«Փորձում եմ հրաժարվել իմ սիրելի սեւից ու անցնել վառ գույների», այսպես է մակագրել հրապարակումն Էլենը։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել, ոմանք էլ համաձայնել են դերասանուհու հետ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով հագուստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Էլեն Ասատրյանն արձակել էր մազերը, նախընտրել էր վառ շպար։ Հետեւորդները գնահատլ էին լուսանկարն ու դերասանուհուն դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»։  



© NEWS.am STYLE