«Իմ մեծագույն սեր»․ Օլյա Հակոբյանի եւ որդու ջերմ գրկախառնությունը

14:49   6 հունիսի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է որդու հետ։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում մայր եւ որդի կերպարանք են ընդունել պառկած։ Դերասանուհու որդին մեղմ գրկել է մայրիկին։ Օլյան առանց շպարի է, վարսերն արձակված են։ կրում է սեւ բլուզ։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել է․ «Իմ մեծագույն սեր»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին շքեղ զգեստ էր կրում, որն առանձնանում էր մեջքի հատվածում կտրվածքով։ Օլյան հավաքել էր մազերը, նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները մեկնաբանություններում դերասանուհուն դրական խոսքեր էին գրել․ «Էլեգանտ»։



© NEWS.am STYLE