«Տգետների կրկես է հիշեցնում»․ Լոբոդայի պրոդյուսերը հիասթափված է «Муз-ТВ» մրցանակաբաշխությունից

17:11   6 հունիսի, 2021

Սվետլանա Լոբոդայի պրոդյուսեր Նաթելա Կրապիվինան Instagram-ում հայտնել է, որ այլեւս չի ներկայանա երաժշտական մրցանակաբաշխությունների: Նա չի սիրում, երբ ամաչում է ուրիշների պատճառով։

«Շոու բիզնեսն ավելի ու ավելի է հիշեցնում տգետների կրկեսի։ Բացառություն են կազմում մի քանի արտիստներ, որոնք պահպանել են ներքին մշակույթն ու մասնագիտության նկատմամբ հարգանքը։ Մորգենշտերնը նյուզմեյքերի աստվածատուր շնորհ ունի։ Բոլորը թքած ունեն՝ ով կստանա մրցանակ, միայն, թե իրենց ելույթը մնա շոու-բիզնեսի պատմության մեջ», - ասել է Նաթելա Կրապիվինան։

Ինչպես նշել է պրոդյուսերը, նա հիացած է Քսենիա Սոբչակի աշխատանքից։ Քանզի նա միակ հաղորդավարն է, որն իր հետեւից քարշ է տալիս փտած միջոցառումը, այլ ոչ թե պարզապես բեմի վրա գումար է աշխատում։



© NEWS.am STYLE