Կիրկորովը բացահայտել է, թե իրականում ինչն է իրեն կապում Մանուկյանի հետ

15:39   6 հունիսի, 2021

Ռուսական էստրադայի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովը եւ բլոգեր Դավիթ Մանուկյանը օրերս տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ներկայացել են ծաղիկներով զարդարված շքեղ մեքենայով։ Այնուհետեւ նրանք ձեռք ձեռքի բռնած անցել են կարմիր գորգուղով՝ որոշ տարակուսանք առաջացնելով երկրպագուների մոտ։ Կիրկորովը որոշել է երկրպագուներին բացատրել, թե ինչ հարաբերություններ են կապում նրան եւ Օլգա Բուզովայի նախկին սիրեցյալին:

«Կյանքը,  սերը։ Մեզ մոտ ամեն ինչ հիանալի է։ Մենք դուետ ունենք կյանքում եւ բեմում», - Կիրկորովի խոսքը մեջբերում է Teleprogramma.pro կայքը։

Զատիկը, Կիրկորովի խոսքով, իրենք բլոգերի հետ միասին են անցկացրել։ Արտիստները եղել են եկեղեցում եւ նույնիսկ այնտեղ չեն կարողացել թաքնվել ձանձրացող ու հետաքրքրասեր հայացքներից։

«Շատ դժվար է ինչ-որ տեղ հայտնվելը։ Մարդիկ միանգամից մոռանում են միջոցառման մասին, անմիջապես սկսվում են ինքնագրեր բաժանվել։ Դու այդ պահին կորցնում ես ինքդ քեզ լինելու ունակությունը», - պարզաբանել է երգիչը։

Աղբյուրը՝ 5 канал

Լուսանկարը՝ ТАСС



© NEWS.am STYLE