Louis Vuitton-ը Nigo-ի հետ համատեղ հավաքածու են թողարկել (ֆոտո)

16:13   6 հունիսի, 2021

Վիրջիլ Աբլոն ներկայացրել է նոր հավաքածու, որը ստեղծվել է ճապոնացի դիզայների հետ համատեղ։

Louis Vuitton Pre-Spring 2022 фото № 1

Louis Vuitton Pre-Spring 2022 фото № 2

Սա Louis Vuitton-ի երկրորդ կոլաբորացիան է Nigo-ի հետ: Նոր սեզոնի համար դիզայներները ոգեշնչվել են իրենց մշակութային արմատներով՝ ճապոնական ոճը համատեղելով 50-60-ականների արեւմտյան թեյլորինգի հետ: Pre-Spring 2020-ի հավաքածուում Աբլոն եւ Nigo-ն փորձարկումներ են արել գույների հետ՝ բաճկոնների եւ վերնաշապիկների վրա ավելացնելով սպիտակ-կարմիր շերտ եւ վանդակ, որոնք զարդարում են հագուստը եւ LV մոնոգրամայով աքսեսուարները:

Louis Vuitton Pre-Spring 2022 фото № 3

Louis Vuitton Pre-Spring 2022 фото № 4

Կոլաբորացիայի իրերը ներդաշնակորեն համատեղում են երկու դիզայներների ոճերը՝ վերնաշապիկներ եւ բաճկոններ, որոնք հիշեցնում են կիմոնո, ճամփորդական պարագաներ, տոպեր եւ տաբատներ՝ փոստային նամականիշների տեսքով, ինչպես նաեւ վագրերի եւ կարմիր սրտերի պատկերներ, որոնք հիշեցնում են Human Made բրենդը, որը հիմնադրել է Nigo-ն:

Louis Vuitton Pre-Spring 2022 фото № 5

Louis Vuitton Pre-Spring 2022 фото № 6

Louis Vuitton Pre-Spring 2022 фото № 7

Louis Vuitton Pre-Spring 2022 фото № 8

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instyle.ru



© NEWS.am STYLE