«Улицы разбитых фонарей» սերիալի դերասանը մահացել է COVID-19-ից

14:11   6 հունիսի, 2021

COVID-19-ով հիվանդացած Արտյոմ Անչուկովը կյանքից հեռացել է 40 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է նրա մտերիմ ընկերուհին՝ ռուս երգչուհի Տատյանա Բուլանովան Instagram-ի իր էջում։

Երգչուհին հրապարակել է դերասանի լուսանկարը, որին կից գրել է «Արտյոմ...»։

Բուլանովայի խոսքով՝ դերասանը մահացել է կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից։

Իր կյանքի ընթացքում Անչուկովը մասնակցել է 68 նախագծերի եւ հայտնի է դարձել «Ментовские войны» եւ «Мажор» ֆիլմերում ունեցած դերերի շնորհիվ: Երգչուհու հետ նրանք ձայնագրել են երկու համատեղ երգ։

Աղբյուրը՝ News.ru



© NEWS.am STYLE