«Աննկարագրելի գեղեցկություն»․ առաջնեկի ծնունդին սպասող Լիլիթ Հովհաննիսյանի նոր ոճափոխությունը (ֆոտո)

15:07   6 հունիսի, 2021

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծնունդին։ Հայտարարությունից հետո Լիլիթը պարբերաբար կիսվում է ֆոտոշարքերով։

Երգչուհին ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկակայցրել է հերթական ոճափոխությունը։ Լիլիթը կապույտ վարսերով է, նուրբ շպարով, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ դիմագծերը։

Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «600.000 հետեւորդ Ինստագրամում...

600.000 շաաա՜տ թանկ մարդ ինձ համար...

600.000 անգամ մերսի, որ չնայած սոցիալական ցանցերում իմ չափազանց պասիվությանը` հերիք չի` շարունակում եք հետեւել ինձ, դեռ մի բան էլ ավելին. էջս առաջատարն է Հայաստանում»։

Հետեւորդներն ու երկրպագուները հաճոյախոսություններ ու շնորհավորանքներ են ուղղել սիրված երգչուհուն՝ գրելով․ «Աննկարագրելի գեղեցկություն», «տիկնիկ»։

Ավելի վաղ հրապարակված տեսանյութում երգչուհին ուլտրաձայնային հետազոտություն էր անցնում։ Կադրերում լսվում էր փոքրիկի սրտի աշխատանքը։ Հրապարակմանը կից հիանալի կարգավիճակում գտնվող երգչուհին գրել էր․ «Երեխայիս առաջին վիդեոն»։



© NEWS.am STYLE