Էմմին հայրենիքում է․ երգչուհին Գառնիից լուսանկար է հրապարակել

17:32   6 հունիսի, 2021

Երգչուհի Էմմին նոր լոսւանկար է հրապարակել, որն արվել է Գառնիում։ Այս մասին տեղեկանում ենք հրապարակմանը կից արված նշումից։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում երկու որդիների երիտասարդ մայրիկը առօրյա կերպարում է․ նա կրում է սեւ բլուզ եւ վերնազգեստ, ջինսե տաբատ։ Էմմիի ուղիղ հարդարված մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից նա հեշթեգերում նշել է՝ «Գառնի»։

Նշենք որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Էմմին արձակել էր մազերը։ Նա վառ շպար էր ընտրել․ շուրթերը ներկված էին վառ շրթներկով։ Երիտասարդ մայրիկը հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE