«Կապույտի մե՜ջ, կապույտի՜ մեջ արեւի ոսկին...»․ Նազենի Հովհաննիսյանի հմայիչ կերպարը՝ Կարմիր հրապարակից

22:44   6 հունիսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում հաղորդավարուհին պատկերված է Կարմիր հրապարակում։ Նա կրում է կապույտ երանգի հագուստ, տոպ, լայն փողքերով, գոտկատեղը բարձր ոճային տաբատ։ Ամառային հանդերձանքը նա համադրել է սանդալնրի հետ։ Նրա մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու պայուսակը։ Հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը գրել է․ «Կապույտի մե՜ջ, կապույտի՜ մեջ արեւի ոսկին...՜՜՜

Չարենցը բոլոր երկինքների մասին է ասես գրել... եւ բոլոր արեւների...»։

«Այսօր Ընտանիքի օրն է... Իմ կյանքի ամենամեծ օրհնությունն է հենց իմ Ընտանիքը. Հայրս, Մայրս, ավագ քույրս (յոթ տարվա տարբերություն ունենք), միջնեկ քույրս (2 տարվա տարբերություն), ես կրտսերն եմ)... նրանց որդիները եւ դուստրը:

Մեծ ընտանիքիս մեջ իմ սիրելի քեռիները, մորաքույրներս (նաեւ ոչ հարազատ), անպայման իմ զարմիկներն ու քեռիներիս երեխաները, հորեղբայրներս, հորաքույրներս (որոնք ցավոք էլ չկան), եւ այդպես անվերջ: Իհարկե ես էլ ունեմ ահաջող ազգականներ)))) դե ո՞վ չունի:

Բայց մեկ է. իմ ընտանիքն իմ թիկունքն է, ԱՄԵՆ ԻՆՉՍ, ու լավագույնը, որը կարող էր ինձ հետ տեղի ունենալ՝ հենց ծնվել Հայաստանում, ծնվել հենց այս ընտանիքում, ու միասին մեեեծ սեղանի շուրջ նստել, ապրել, խմել մեր քաղցրահամ ջուրը (ամենահամովն աշխարհում) ու իրարով լցվել, զորանալ, ամրանալ, միասին ցավել ու ողբալ, հետո միասին դուրս գալ ամենածանր կացությունից, իրար երբեմն չդիմանալ ու առանց իրար ուղղակի չկարողանալ... #Իմընտանիքը

Շնորհավոր Հայաստանի բոլոր հիմնասյուներից ամենահուզական ու ավանդականի՝ Ընտանիքի օրը:

Հ.Գ. Ինչ լավ է, որ ես քույրեր ունեմ: Երկու՝ լույսի պես Քույր: Շնորհակալություն ծնողներիս», - ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE