«Կիրակնօրյա լուք»․ Լուսինե Թովմասյանի ամառային street style-ը

19:42   6 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով ամառային իր street style-ով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում գեղեցկուհին կերպարանք է ընդունել այգում։ Նա կրում է սպիտակ բլուզ, սեւ կիսատաբատ, մարմնագույն վերնազգեստ, երկար գուլպաներ, կեդեր։ Լուսինեի վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ «Կիրակնօրյա լուք», - այսպես է մակագրել հրապարակումը նա։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինե Թովմասյանն ամուսնո հետ էր։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Երիտասարդ մայրիկը կրում էր սեւ գույնի, երեկոյան զգեստ, որն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը, ոճային ու նորաձեւ բարձրակրունկներ։ Նրա վարսերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Իսկ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները․ ժամացույց, փոքրիկ պայուսակ։ Հրապարակմանը կից երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն անգլերեն լեզվով ուրախ հանգստյան օրեր էր մաղթել իր հետեւորդներին։



© NEWS.am STYLE