«Հիասքանչ»․ Ժաննա Բուտուլյանի գրավիչ կերպարը  

20:42   6 հունիսի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հանգստյան օրերն անցկացնում է Գյումրիում, որտեղից էլ նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է վարդագույն բլուզ, ջինսե տաբատ։ Ժաննայի մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Գյումրի․ իմ ամենասիրելի վայրերից մեկը»։ Երկրպագուներն էլ իրենց հերթին բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Հիասքանչ», «գեղեցկուհի», «քաղցրիկ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ գույնի վերնաշապիկ էր կրում։ Ժաննան հավաքել էր մազերը, բնական շպարով էր։ Լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին ուղղել դերասանուհուն. «Շատ սիրուն»։  



© NEWS.am STYLE