«Ճաշակ»․ Դիանա Մալենկոյի բնական կերպարը

21:42   6 հունիսի, 2021

Դերասանուհի Դիանա Մալենկոն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական ու քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ներկայացել է կապույտ երանգի ամառային զգեստով, ծղոտե լայնեզր գլխարկով։ Հաղորդավարուհին նվազագույն շպարով է, մազերն արձակված են, իսկ կերպարը համադրել է արեւային ոճային ակնոցի հետ։ Հրապարակումը Դիանան չի մեկնաբանել, բայց հետեւորդները դրական խոսքեր են հղել նրա․ «Ճաշակ», «թագուհի»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Դիանան պատկերված էր հայելու առջեւ։ Հաղորդավարուհին կրում էր վառ երանգի զգեստ, ինչն էլ ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Նա հավաքել էր վարսերը, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Դիանան գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել՝ գրելով․ «Շքեղ», «Սիրուն», «Հրաշք»։



© NEWS.am STYLE