«Հպարտանում եմ յուրաքանչյուր կատարածդ քայլով…»․ Ալեքսանդր Բաբասյանը՝ որդու հետ

18:46   6 հունիսի, 2021

Ալեքսանդր Բաբասյանը շատ ակտիվ է սոցցանցերում: Դերասանը միկրոբլոգում հրապարակում է, թե աշխատանքային, թե ընտանեկան, թե այս կան այն հարցի շուրջ իր տեսակետը եւ հանդես է գալիս հրապարակումներով:

Իր Instagram-ում դերասանը, ով այժմ հանդես է գալիս «Օջախի երգը» հեռուստասերիալում, որդու հետ նոր լուսանկար է հրապարակել։ Մա ջերմ գրկել է որդուն, իսկ հրապարակմանը կից գրել է․ «Պաշտում եմ քեզ իմ փոքրիկ, հպարտանում եմ յուրաքանչյուր կատարածդ քայլով և որոշումով… Շնորհավորում եմ իմ հպարտ Ալեքսանդր»։

Նշենք, որ ավելի վաղ  հրապարակված ընտանեկան լուսանկարում դերասանը պատկերված էր որդու՝ փոքրիկ Ալեքսանդրի հետ։ Հայրը ջերմ գրկել էր որդուն, իսկ հրապարակմանը կից գրել․ «Սիրտ, հոգի եւ ժամանակ տրամադրեք ձեր երեխաներին, հակառակ դեպքում արդեն կործանել եք ձեր անունը, ազգանունը եւ սերունդը, եթե իհարհե ունեցել եք»։



© NEWS.am STYLE