«Ով հիվանդացել է քովիդով, ինձ կհասկանա». Լերա Կուդրյավցեւան հայտարարել է ուժերի անկման մասին

20:07   6 հունիսի, 2021

50-ամյա Լերա Կուդրյավցեւան սկսել է լրջորեն զբաղվել իր առողջությամբ։ Հեռուստաաստղը որոշել է իր համար անհրաժեշտ հանգիստ կազմակերպել։

Կուդրյավցեւան խոստովանել է, որ հեռուստատեսությունը խաթարում է իր առողջությունը։ Լերան դստերը թողել է ամուսնու խնամքին եւ միայնակ հանգստյան օրերին մեկնել առողջարանային կենտրոն: Նա կապ է հաստատել երկրպագուների հետ եւ բացատրել, թե ինչու է որոշել այդ ճանապարհորդությանը միայնակ մեկնել:

Նա նշել է, որ ինքնուրույն չի կարողացել հաղթահարել սեփական վիճակը եւ դիմել է մասնագետների օգնությանը։ «Ուժ չունեմ։ Ով հիվանդացել է քովիդով, ինձ կհասկանա․ ինչ-որ քրոնիկ հոգնածություն, զրոյական ռեսուրսներ, նյարդերս տեղի են տալիս», - հայտնել է Կուդրյավցեւան։

«Ես սոցիոպատ եմ, այսինքն՝ ինձ լռություն ու միայնակ մնալ է հարկավոր։ Համենայնդեպս, դա ինձ չի բավականացնում, որպեսզի ռեսուրս հավաքեմ», - խոստովանել է հեռուստաաստղը։ Նա պատմել է, որ առողջական կենտրոնում իր օրն ավարտվում է մերսումով, իսկ նման համատարած թուլացումից հետո նա մտադիր է գիրք կարդալ եւ գնալ քնելու:

Լերա Կուդրյավցեւան կորոնավիրուսով հիվանդացել է հունվարին։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE