«Հրաշք»․ Անելյա Գուբրյանի հրապուրիչ կերպարը

23:38   6 հունիսի, 2021

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Անելյան կրում է ոտքի հատվածում բացվածքով կիսաշրջազգեստ, սեւ գույնի տոպ, մարզակոշիկներ։ Նրա մարզերն արձակված են, նուրբ շպարով է։ Դերասանուհու երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Հրաշք»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ տոպ եւ տաբատ։ Անելյան հավաքել էր մազերն ու բնական շպարով էր։ Նա նախապատվություն էր տվել նուրբ աքսեսուրաներին, իսկ մեկնաբանություններում մեջբերել էր Սիարայի երգից մի հատված․ «Երբեմն զղջում եմ, որ չեմ կարող վարվել տղայի նման»։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Նուրբ»։



© NEWS.am STYLE