Ծնվել է արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի երկրորդ երեխան

20:51   6 հունիսի, 2021

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլն ունեցել են իրենց երկրորդ երեխային։ Այս մասին  հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով զույգի հայտարարությունը:

«Մեծ ուրախությամբ արքայազն Հարին եւ Մեգանը, Սասեքսի դուքսն ու դքսուհին,  ողջունում են իրենց դուստր Լիլիբեթին՝ «Լիլի» Դիանա Մաունթբեթեն-Վինձորին», — ասված է հայտարարության մեջ:

Աղջիկը անվանակոչվել է ի պատիվ նրա մեծ տատիկի՝ Եղիսաբեթ II թագուհու (Լիլիբեթ, այդպես նրան անվանում են ընտանիքում), եւ տատիկի՝ արքայադուստր Դիանայի պատվին:



© NEWS.am STYLE