Պայմանագիրը թանկ է եղբորից․ ինչու Հարին եւ Ուիլյամը չեն հաշտվել արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը

11:16   7 հունիսի, 2021

Արքայազններ Հարին եւ Ուիլյամը վերջին անգամ անձամբ հանդիպել են պապի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը։ Թագավորական ընտանիքում ինսայդերի տեղեկություներով՝ Քեմբրիջի դուքսը եղբոր հետ հաշտվելու փորձ է կատարել, սակայն Հարին չի ցանկացել։

Princess Diana Photos With Prince William and Prince Harry

Աղբյուրը հայտնում է, որ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը քայլելու ընթացքում դիտավորյալ սպասել են հետ մնացած Հարիին խոսելու համար, սակայն խոսակցությունը կարճ է ստացվել։

«Նկատելի էր, որ Հարին ուրախ էր եղբոր հետ խոսակցություն սկսելուն։ Քեյթ Միդլթոնը որոշակիորեն խաղաղարար էր, դա նրա նախաձեռնությունն էր։

35,717 Princess Diana Photos and Premium High Res Pictures - Getty Images

Սակայն այդ պահին արդեն Հարին բազմաթիվ պայմանագեր էր կնքել Apple TV-ի հետ եւ նկարահանել էր «ճմշարտության ռումբերը» թագավորական ընտանիքի մասին։ Սասեքսի դուքսը, կարծես թե, որոշել էր, որ անիմաստ է հաշտվել մի քանի շաբաթ անց կրկին վիճելու համար»,- ինսայդերը հայտնել է The Sun-ին։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE