«Հավաքիր գեղեցիկ պահերը». Էվա Խաչատրյանի գրավիչ կերպարը

10:53   7 հունիսի, 2021

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ է կրում։ Էվան հավաքել է մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Դերասանուհին հագուստը համադրել է բեժ գույնի բարձրակրունկների հետ, կերպարն ամբողջական են դարձրել զարդերը՝ ականջօղեր, վզնոց եւ թեւնոց։ «Հավաքիր գեղեցիկ պահերը»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ տոպ, ջինսե տաբատ։ Էվան արձակել էր գանգուր մազերն ու նախընտրել էր բնական շպար։ Դերասանուհին նուրբ աքսեսուարներ էր ընտրել՝ վզնոց, ականջօղեր։

 



© NEWS.am STYLE