Հմայիչ. Վիկտորյա Սահակյանի լուսանկարը

11:42   7 հունիսի, 2021

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում։ Վիկտորյան հավաքել է մազերն ու բնական շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Օրերս հրապարակված կադրերում Վիկտորյան սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ էր, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ վզնոցները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ էւն գրել Վիկտորյային. «Երբ գեղեցկությունը սահմաններ չունի»։



© NEWS.am STYLE