«Սիրուն». Մերի Մակարյանի ամառային կերպարը

12:12   7 հունիսի, 2021

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Մերին սեւ հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, ընտրել է բնական շպար։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, թեւնոցներ եւ մատանի։ Հետեւորդները դերասանուհուն դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցկուհի», «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մերին սեւ հագուստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, արտահայտիչ ու ընդգծված շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին փոքրիկ պայուսակն ու աքսեսուարները։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE