«Արժե անել մեկ քայլ, բայց ամենակարեւորը, եւ հաջողությունը կգա ձեզ ընդառաջ». Լիլիթ Բասյան

13:15   7 հունիսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լիլիթը պուտավոր զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ «Արժե անել մեկ քայլ, բայց ամենակարեւորը, և այդ ժամանակ հաջողությունը կգա ձեզ ընդառաջ: Դուք նստում եք տանը և չարաշահում քաղցրավենիք ուտելը, իսկ ինչ-որ մեկն այդ պահին ուժ է գտնում և գործում` հասնելու իր նպատակին: Ինչո՞վ եք դուք նրանցից պակաս: Կամքի ուժ չունե՞ք։ Չե՞ք կարող ձեզ հավաքվել: Գնացեք հայելու մոտ և ինքներդ ձեզ տվեք այս հարցերը: Յուրաքանչյուրդ ի վիճակի է հրաժարվել վնասակար, բայց շատ համեղ սնունդից, պարզապես պետք է հավատալ ինքդ քեզ»,- գրել է նա։

Ավելի վաղ Լիլիթը գրառում էր կատարել՝ նշելով, որ կյանքը չափազանց կարճ է, պետք է գնահատել ապրած ամեն օրը: «Պետք է մաքրել կյանքիդ պարտեզն ավելորդ մարդկանցից: Մարդկանցից, որոնք կարող են քեզ ներքեւ քաշել: Սովորեք մարդկանց ոչ ասել: Սովորեք հեռացնել այն մարդկանց, որոնք կարող են խաղալ եւ ընկերության պատրանք ստեղծել: Սովորեք գնահատել ինքներդ ձեզ եւ ձեր սեփական կյանքը: Ոչ ոք երբեք չի վերադարձնի ձեր ժամանակը, իսկ եթե մի օր չլինեք, ոչ ոք տարիներով չի սգալու ձեր կորուստը, բացի ձեր ծնողներից, որոնք ձեզ կյանք են տվել: Խնայեք ձեզ»։



© NEWS.am STYLE