«Կարծես կրկին 20 տարեկան լինի». Բեյոնսեն զարմացրել է կերպարանափոխությամբ

12:43   7 հունիսի, 2021

Դժվար է ասել՝ ինչով է Բեյոնսեն մեկ ամիս զբաղված եղել, որի ընթացքում ոչ մի անգամ չի հայտնվել սոցիալական ցանցերում, սակայն դա, ակնհայտորեն, նրա օգտին է եղել։

Արտիստն Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել՝ ցուցադրելով Բրուքլինում «Brooklyn Nets»-ն ընդդեմ «Milwaukee Bucks»-ի խաղի համար ընտրված հագուստը, ուր գնացել է ամուսնու՝ Jay-Z-ի հետ։ Միայն թե քչերն են ուշադրություն դարձրել երգչուհու հագուստինզ, ուշադրության կենտրոնում է եղել նրա արտաքինը։ Բեյոնսեն կարծես կրկին 20 տարեկան լինի։ Այդ մասին լուսանկարի մեկնաբանություններում գրում են նրա երկրպագուները։

View this post on Instagram

A post shared by Beyoncé (@beyonce)

«Կարծես 20 տարեկան լինես», «40-ը նոր 20-ն է»,- գրել են օգտատերերը



© NEWS.am STYLE