Օլգա Բուզովան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի բեմ կբարձրանա եւ կխաղա երիտասարդ Ստալինի մասին պիեսում  

13:57   7 հունիսի, 2021

Ռուս հայտնի երգչուհի Օլգա Բուզովան, որը վերջերս Վոլգոգրադում սկանդալի կենտրոնում է հայտնվել, թատերական դերասանուհի կդառնա։ Նա այդ մասին հայտնել է Instagram-յան էջում։  

«Արտասվում եմ երջանկությունից։ Սա պարզապես անհավանական է։ Ես այնքան երջանիկ եմ։ Հիմա ես ամեն օրն անցկացնում եմ կուլտային բեմում լեգենդների հետ եւ փորձում եմ այս սեզոնի գլխավոր պրեմիերան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում»,- գրել է նա։ Աստղը նաեւ լուսանկար է հրապարակել, որն արվել է փորձի ընթացքում։

Աստղը կմասնակցի երիտասարդ Ստալինի մասին «Հիանալի վրացին» ներկայացմանը։ Օլգայի համար դերն առաջինը չէ, նա նախկինում նկարահանվել է կինոյում եւ սքեթչերում, սակայն այս աշխատանքն անվանում է առաջին լուրջ դերը Ռուսաստանի լավագույն եւ նշանավոր թատրոնում։ Օլգա Բուզովայի մասնակցությամբ պրեմիերան տեղի կունենա հունիսի 11-ին եւ 12-ին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ստալինի մասին ներկայացման մեջ Բուզովան կխաղա Բելա Շանթալի դերը՝ կաբարեի երգչուհի։ Ըստ սյուժեի՝ նրա հերոսուհին խելացի եւ սրամիտ լրտես է դառնում, որը փրկում է ԽՍՀՄ ղեկավարին։

«Ես հետեւում էի, թե ինչպես են արձագանքում այդ ազգանվանը։ Կա՛մ հիացմունք, կա՛մ ատելություն։ Իհարկե, անհավանական ֆենոմեն է։ Սակայն այս դեպքում խնդիրը 23 միլիոն հետեւորդները չեն։ Մենք ցանկանում ենք իսկական կերպարի ցույց տալ, մերօրյա հերոսի։ Բուզովան ինտելեկտուալ չէ, երաժիշտ չէ, մտածող չէ, մոդել չէ, դիզայներ չէ։ Դիանա Վիշնեւան եւ Օքսիմիրոնը չէ, այլ բոլորը միասին։ Նա յուրովի ամբողջական է»,- ասել է թատրոնի գեղարվեսատական ղեկավար Էդուարդ Բոյակովը, հայտնում է Telegram-յան 360tv ալիքը։



© NEWS.am STYLE