«Սրճամոլ». Արմինկայի դասական լուքը

15:43   7 հունիսի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին սեւ բլուզ է կրում, որը համադրել է կապույտ շարֆի հետ։ Արմինկան նուրբ շպարով է, հավաքել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Բարեւ սրճասերներին ու ոչ միայն»,- մեկնաբանություններում գրել է ԱՄՆ-ում բնակվող երգչուհին՝ օգտագործելով նաեւ «սրճամոլ» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին առանց շպարի էր, արձակել էր մազերը։ «Ինչու՞ էսքան փուչ դարձավ էս աշխարհը… Ո՞նց քանդվեց ամեն բան՝ աչքներիս առաջ… Ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում»,- մեկնաբանություններում գրել է նա։



© NEWS.am STYLE