«Հիմա նրան վայր կգցես». Ռատակովսկիին քննադատել են երեք ամսական որդու հետ լուսանկարի պատճառով

19:42   7 հունիսի, 2021

Ամերիկացի հայտնի մոդել եւ դիզայները Էմիլի Ռատակովսկին, որն այս տարվա մարտի 8-ին լույս աշխարհ է բերել առաջնեկին՝ Սիլվեստրին, Instagram-յան էջում նոր լուսանկարներ է հավաքել։ Մոդելը պատկերված է բիկինիով, գրկել է երեք ամսական որդուն։

Թեեւ նա անջատել է հրապարակումը մեկնաբանելու հնարավորությունը, համացանցում, գնահատելով մոդելի հիանալի կազմվածքը,  քննադատել են փոքրիկի հետ վերաբերմունքի պատճառով։ «Ինչպե՞ս կարելի է այդպես գրկել երեխային», «Նա փոքրիկին այնպես է գրկել, կարծես նորաձեւ աքսեսուար լինի», «Հիմա նրան վայր կգցես»,- գրել են զայրացած օգտատերերը։

View this post on Instagram

A post shared by Emily Ratajkowski (@emrata)

Մի քանի լուսանկարում Ռատակովսկին, որը հունիսի 7-ին 30 տարեկան կդառնա, Սիլվեստրին անփութորեն գրկել է մի ձեռքով՝ նրան մի կողմ թեքելով, որպեսզի դեմքը չլուսանկարեն։ Փոքրիկը նույն գունազարմամբ հագուստ է կրում, ինչ մայրիկի լողազգդեստը՝ նրա սեփական Inamorata ապրանքանիշից։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE