Ռուսական կինոյի աստղեր Մելնիկովան եւ Սմոլյանինովը հայտարարել են ամուսնալուծության մասին

20:06   7 հունիսի, 2021

«Папины дочки» սերիալի նախկին աստղ Դարյա Մելնիկովան բաժանվել է 37-ամյա դերասան Արթուր Սմոլյանինովից։ Այդ մասին դերասանուհին հայտնել է YouTube-յան Fametime.tv ալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ դա փոխհամաձայնեցված որոշում էր, եւ ինքը ու Արթուրը միմյանց նկատմամբ որեւէ պահանջ չունեն։

«Հանգամանքներն այդպես են դասավորվել։ Բայց մենք, ամեն դեպքում, գործընկեր ենք մնում եւ մեր երեխաների ծնողները։ Մենք հիանալի փորձ ենք ունեցել։ Բաժանվել ենք որպես ընկերներ»,- հայտարարել է Դարյան՝ նշելով, որ «ինքն ու Արթուրն անհրաժեշտ չեն համարում պատմել այն մասին, թե ինչ է եղել հարաբերություններում»։

Դարյայի խոսքով՝ ինքն առայժմ պատրաստ չէ նոր սիրավեպերի, քանի որ «շատ հետաքրքրաշարժ հարաբերություններ ունի ինքն իր հետ»։



© NEWS.am STYLE