Անկախ վիրավորանքից. ինչպես է թագավորական ընտանիքն արձագանքել Մեգանի եւ Հարիի դստեր լույս աշխարհ գալուն

17:39   7 հունիսի, 2021

Անկախ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի անկեղծ խոստովանություններից վիրավորանքից՝ Բուքինգհեմյան պալատը ջերմորեն է ընդունել Սասեքսի դուքսերի ընտանիքում համալրման մասին լուրը։ Եղիսաբեթ Երկորդը շնորհավորել է թոռան դստեր լույս աշխարհ գալու առիթով։

«Թագուհին, Ուելսի արքայազնը եւ Քորնուոլի դքսուհին, ինչպես նաեւ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին տեղեկացված են Սասեքսի դուքսի եւ դքսուհու դստեր լույս աշխարհ գալու մասին եւ շատ ուրախ են այդ նորության համար»,- ասված է Բուքինգհեմյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ։

Подарок от Кейт и Уильяма и поздравления от Елизаветы II: как в королевской семье отреагировали на рождение дочери Меган и Гарри

Ընդ որում, Քեյթն Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը որոշել են Մեգանին ու Հարիին անձամբ շնորհավորել եւ Instagram-ի պաշտոնական էջում հաղորդագրություն են հրապարակել արդեն իրենց անունից։ «Բոլորս հիացած ենք Լիլիի լույս աշխարհ գալու մասին ուրախալի լուրով։ Մեր շնորհավորանքները Հարիին, Մեգանին եւ Արչիին»,- գրել են նրանք։

Բացառված չէ, որ զույգի հայտարարությունն արվել է Քեմբրիջի 39-ամյա դքսուհու նախաձեռնությամբ։ Օփրա Ուինֆրիին տված Մեգանի եւ Հարիի սկանդալային հարցազրույցից հետո երկու եղբայրների հարաբերությունները լրջորեն սրվել են, իսկ Քեյթն ակտիվորեն փորձում է հաշտեցնել նրանց։

Меган Маркл и королева Елизавета II

Ինսայդերները նշում են, որ Քեմբրիջի դուքսերը նույնիսկ նվեր են ուղարկել երջանիկ ծնողներին նրանց դստեր լույս աշխարհ գալու առիթով։

Королева Елизавета II, Меган Маркл, принц Гарри, принц Уильям и Кейт Миддлтон

Մեգան ու Հարին երկրորդ անգամ ծնողներ են դարձել հունիսի 4-ին։ Նրանք դստերն անվանել են Լիլիբեթ Դիանա ի պատիվ նրա հանգուցյալ տատիկի՝ արքայադուստր Դիանայի եւ նախատատի՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի (մանուկ հասականում նրան Լիլիբեթ են անվանել)։ Զույգը որդի ունի՝ երկուամյա Արչին։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE