«Դոմ 2»-ի մասնակիցն ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին հայտարարել է Քսենիա Բորոդինայի հղիության մասին

18:42   7 հունիսի, 2021

Հնարավոր է՝ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան եւ նրա ամուսինը՝ Կուրբան Օմարովը, երեխայի են սպասում։ Այս լուրը հայտնել է «Դոմ 2» հեռուստանախագծի մասնակից Տատյա Աֆրիկանտովան։

Բորդինայի անձնական կյանքը վերջին շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացնում երկրպագուների շրջանում։ Հեռուստահաղորդավարուհին Instagram-յան էջում ինտրիգային հրապարակումներ է անում՝ հայտնելով երկրպագուների համար սպասվող կարեւոր լուրերի մասին։ Որոշները ենթադրել են, որ խոսքը Բորոդինայի ու նրա ամուսնու՝ Օմարովի բաժանման մասին է։ Սակայն Մարինա Աֆրիկանտովայի մայրն աստղի տարօրինակ պահվածքի այլ պատճառ է նշում։

Instagram-յան ուղիղ եթերի ընթացքում Տատյանա Աֆրիկանտովան պատասխանել է հետեւորդների հարցերին։ Երկրպագուներից մեկը հարցրել է Բորոդինայի ամուսնալուծության մասին։ Աֆրիկանտովան լրջորեն զարմացել է՝ հավելելով, որ դրա վերաբերյալ այլ տեղեկություն ունի։ «Բորոդինայի ամուսնալուծությա՞ն։ Ինձ ասել են, որ նա երեխայի է սպասում։ Ինձ այսպես են ասել․ «Բորոդինան երեխայի է սպասում»։  Իսկ «նրանք բաժանվում են»-ն ինտրիգ է, ամեն ինչ հակառակն է»,- ասել է «Դոմ 2»-ի մասնակիցը։

Բորոդինան եւ Օմարովը մի քանի շաբաթ Stories բաժնում տարօրինակ հաղորդագրություններով են փոխանակվել։ Նրանք դադարել են սոցիալական ցանցերում հետեւել միմյանց էջերին՝ թեժացնելով տարաձայնությունների մասին լուրերը։



© NEWS.am STYLE