Հայտնի են BAFTA 2021-ի հեռուստատեսային մրցանակաբաշխության հաղթողները

15:01   7 հունիսի, 2021

Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան (BAFTA) մրցանակների է հանձնել տարվա ամենավառ հեռուստատեսային նախագծերին։ Արարողության հաղթահարոս է դարձել դերասանուհի Միխաելա Կոելը։

Աստղն արժանացել է «լավագույն դերասանուհի» տիտղոսին «Ես կարող եմ վերացնել քեզ» (I May Destroy You, 2020) նախագծում աշխատանքի համար, որը ճանաչվել է տարվա գլխավոր մինի-սերիալ։ Նախագիը ստեղծվել է «BBC» եւ «HBO» ընկերությունների կողմից եւ պատմում է թխամորթ աղջկա մասին, որը փորձում է շտկել կյանքը բռնաբարությունից հետո։ Ակադեմիան լավագույն դերասան է ճանաչել Փոլ Մեսկալին «Նորմալ մարդիկ» դրամատիկ նախագծում դերի համար։

BAFTA-ի վարկածով՝ լավագույն կատակերգական դերասան է դարձել Չարլի Քուփերը «Այս երկիրը» սերիալից, կանացի լավագույն դերակատարման համար մրցանակ է ստացել Էյմի Լու Վուդը «Սեռական լուսավորում» նախագծի համար։

Լավագույն ժամանցային շոու է ճանաչվել սկսնակ երաժիշտների մասին «Կյանքն ու հանգերը» նախագիծը, լավագույն դրամա՝ «Փրկիր ինձ» սերիալը։ «Լավագույն միջազգային հաղորդում» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Ֆրենսի «Բարի գալուստ Չեչնիա» վավերագրական ֆիլմը, հայտնում է «Культуромания» պորտալը։

Բրիտանական BAFTA-ի ոսկե արձանիկների համար այս տարի չորս կին ռեժիսոր էր մրցում, որոնց շարքում է օսկարակիր ռեժիսոր Քլոե Չժաոն։



© NEWS.am STYLE