«Սիրուն». Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը Դուբայից

19:19   7 հունիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը հանգստի է մեկնել Դուբայ, որտեղից նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին շորտ է կրում ու տոպ, որը համադրել է վերնաշապիկ-զգեստի հետ։ Մարիամն արձակել է մազերն ու գլխարկ է կրում։ «Սիրելի նպատակակետ»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ դերասանուհին։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ ուսի հատվածում բաց բլուզ, տաբատ։ Մարիամն արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ վզնոցները։



© NEWS.am STYLE