«Նուրբ». Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

17:13   7 հունիսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին մուգ գույնի տաբատ է կրում, մոխրագույն շապիկ։ Դերասանուհին սպորտային կոշիկներ է ընտրել, արձակել մազերը։ Լուսանկարը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները դերասանուհուն դրական խոսքեր են ուղղել․ «Նուրբ»։

View this post on Instagram

A post shared by Մարինկա Խաչատրյան (@marinka_khachatryan_official_)

Ավելի վաղ տեղադրված հոլովակում դերասանուհին պատկերված էր բնության գրկում՝ ծաղիկների դաշտում։ Նա կրում էր մուգ գույնի բլուզ, ջինսե տաբատ։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Մարինկան տեսանյութին կից գրել էր․ «Խաղաղություն, սեր եւ երջանկություն...»։



© NEWS.am STYLE